2019թ. պետական բյուջեի բազմաթիվ ծրագրեր թերակատարվել են. Մանե Թանդիլյան

2019թ. պետական բյուջեի բազմաթիվ ծրագրեր թերակատարվել են. Մանե Թանդիլյան

ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացվում է 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հարցի շուրջ Մանե Թանդիլյանը Կառավարության աշխատանքը գնահատեց թերի:


«Թվում էր, թե բյուջեն պետք է դառնար տնտեսական հեղափոխության գլխավոր բաղադրիչներից մեկը, սակայն շարունակում ենք ունենալ նույն իներցիոն բյուջեն: 2019թ. պետական բյուջեի բազմաթիվ ծրագրերի զգալի մասը թերակատարվել է: Ընդ որում, կարևոր է ոչ թե ծախսերի չափը, այլ՝  ծրագրերի բովանդակությունը: Ոչ մի ոլորտում առաջընթաց չենք գրանցել: Հենց ռեֆորմների բացակայությունն է իշխանության գլխավոր խնդիրներից մեկը: Չկա մի ոլորտ, մասնավորապես տնտեսության մեջ, որտեղ տեղի է ունեղել այնպիսի ռեֆորմ, որը հիմք կդնի ապագա հետագա զարգացմանը: Ընդամենը ծախսերի որոշակի աճի հաշվին կատարվում են նախկիններից ժառանգած ծրագրեր, երբեմն ավելի դանդաղ»:

Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ ներկայացվածն ավելի շատ «չկատարողական» է, քանի որ «չենք հասցրել» արդարացումը հնչում է գրեթե բոլոր գերատեսչությունների կողմից:

«Հարգելի՛ Կառավարություն, պետք է ազնիվ լինել, գրել այնպիսի ծրագրեր, որոնք ի զորու եք կատարել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում