Վրաստանում ,սեպտեմբերին, հնարավոր է բաց տարածքներում հանվեն շնչադիմակները
Լավատեսական կանխատեսման համաձայն, սեպտեմբերին, հնարավոր է, բաց տարածքում հանենք շնչադիմակները,- այս մասին հայտարարել է Իմունիզացման տեխնիկական խորհրդականների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։
Ինչպես նշել է Իվանե Չխաիձեն, կանխատեսման հետևում, երբ հնարավոր կլինի հանել շնչադիմակները բաց տարածքում, կա միայն մեկ հարց` քանի՞ մարդ է երկրում պատվաստվել կրկնակի անգամ:
«30% -40% հասնելու դեպքում հնարավոր կլինի տալ այս հանձնարարականը: Դեռևս, ցավոք, մենք հեռու ենք այս ցուցանիշից, բայց եթե հաշվի առնենք այն տեմպը, որով ընթանում է երկրում պատվաստումը, հաշվի առնելով հուլիսին զանգվածային իմունիզացման արշավի մեկնարկը, հնարավոր է, մեր լավատեսական կանխատեսմամբ, սեպտեմբերին, օգոստոսի վերջին, ստանանք 40% ցուցանիշ, որը հնարավորություն կտա չեղարկել այս կարևոր սահմանափակումը»,-ասել է Իվանե Չխաիձեն:
Կարծիքներ