20 տարի առաջ ընդամենը մի վերնաշապիկ ունեիք, այն էլ ծակ, ու երեկոյան լվանում ու չորացնում էիք, որ առավոտը գործի գնալուց հագնելու բան ունենայիք

20 տարի առաջ ընդամենը մի վերնաշապիկ ունեիք, այն էլ ծակ, ու երեկոյան լվանում ու չորացնում էիք, որ առավոտը գործի գնալուց հագնելու բան ունենայիք

Տարոն Չախոյանն իր  ֆեյսբուքյան էջում  գռառում է կատարել, որտեղ ասվում է.

Ամոթն էլ լավ բան է, ինչ երեսով էլ գրել են…
Արտահերթ ընտրություններից առաջ ԶԼՄ-ները հերթով հրապարակում են քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուների հայտարարագրերը:

Մեկն ունի միայն մի քանի միլիոն դոլարի արժողությամբ մատանի, էն մյուսը կես միլիոն դոլարի տան սպասք, 3-րդը միայն հաjտարարագրով ներկայացրել է մի քանի միլիոն դոլար, 4-րդը՝ մի քանի հյուրանոց, 5-րդը՝ կես միլիոն դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 6-րդի միայն տան վարագույրները մոտ 100,000 դոլար են, մեկն էլ՝ պատմում ու հպարտանում է Տանզանիայում կատարած որսով, ու դրանց վրա վատնված գումարներով…
է հետո … ամոթ ասվածը վերացե՞լ է:

Թե կարծում եք, որ էս ժողովուրդը «հավի» հիշողություն ունի, չի հիշում որ մոտ 20 տարի առաջ ընդամենը մի վերնաշապիկ ունեիք, այն էլ ծակ, ու երեկոյան լվանում ու չորացնում էիք, որ առավոտը գործի գնալուց հագնելու բան ունենայիք…

Հիմա կարո՞ղ է փորձեք հանրությանը համոզեք, թե հայտարարագրով ներկայացված միայն մի քանի միլիոն դոլարն էլ հարսն է հետը օժիտ բերել։

Օֆշորներում կամ դոշակի տակ պահած, զոքանչի, քենու, աներձագի ու մնացածի անունով գրանցած ունեցվածքի մասին էլ չեմ ասում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում