Թբիլիսիի հիվանդանոցներում կորոնավարակակիրների համար մահճակալները չեն բավարարում․ նախարար
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի բուժհաստատություններում մահճակալները չեն բավարարում կորոնավիրուսով վարակված հիվանդների համար:
«Մահճակալներն ավելացվում են ամենուր: Այսօր պակասություն է զգացվում միայն Թբիլիսիում: Շրջաններում 1258 ազատ մահճակալ կա: Տեղյակ եմ, որ տեղերի հետ կապված խնդիր կա նաև մանկական բաժանմունքում, ինտենսիվ աշխատանք է տարվում»,- Новости-Грузия-ն մեջբերում է երկրիի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեին:
Նրա խոսքով՝ զուգահեռաբար մեծանում է տեղերի քանակը նաև «քովիդ-հյուրանոցներում», որտեղ տեղավորում են այն հիվանդներին, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, սակայն ցանկանում են շուրջօրյա վերահսկողության տակ գտնվել:
Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2460 նոր դեպք: Ներկա պահին «Քովիդ-19»-ի դեմ երկրում բուժում է ստանում 21 860 քաղաքացի: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 205 կորոնավարակակիր: Համաճարակի ողջ ընթացքում Վրաստանում վարակվել է 398 081 մարդ, մահացել՝ 5656-ը:
Կարծիքներ