Նիգերիայում Twitter-ն արգելափակվել է՝ նախագահի թվիթը հեռացնելու պատճառով
Նիգերիայի իշխանություններն արգելափակել են Twitter-ը երկրում այն բանից հետո, երբ սոցցանցն արգելափակել է նախագահ Մուհամմադ Բուհարիի գրառումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Կառավարությունում հայտնել են, որ Twitter-ի գործունեությունը դադարեցվել անորոշ ժամանակով։
Twitter –ին մեղադրում են նրանում, որ ընկերությունը թույլատրում է օգտագործել իր հարթակը գործունեության համար, որը կարող է խաթարել Նիգերիայի կորպորատիվ գոյությունը։
Նախագահը գրառում էր արել այն մասին, որ երկրի հարավ-արևելքում հաշվեհարդար է տեսել մարդկանց հետ, ում մեղադրում է տարածաշրջանում հասարակական ենթակառուցվածքի վրա հարձակումների մեջ։
«Նրանցից շատերը, ովքեր այսօր իրենց վատ են դրսևորում, չափազանց երիտասարդ են՝ գիտակցելու ավերածություններն ու մահերը, ոոնք տեղի են ունեցել Նիգերիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Մեզնից նրանց, ովքեր 30 ամիս անցկացրել են դաշտերում և վերապրել պատերազմը, կխոսեն այն լեզվով, որը նրանք հասկանում են»,-գրել է նա։
Այդ գրառումը նիգերիացիները համարել են վիրավորական և ցասկոտ մեկնաբանություններ թողել, ինչից հետո միկրոբլոգների ցանցը ջնջել է գրառումը։
Կարծիքներ