Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 20.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 20.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 400 քմ, 7000 քմ, 7000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝  500 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 18 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 400 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 20.2 հա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում