ՃՏՊ Բագրատունյաց պողոտայի և Թադևոսյան փողոցի խաչմերուկում

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայի և Թադևոսյան փողոցի խաչմերուկում

Օգոստոսի 24-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի և Թադևոսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1989 թ․) և «Opel»(վարորդ՝ Արտյոմ Տ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում