Բայդենը հրազենի օգտագործումը համաճարակ է անվանել Միացյալ Նահանգների համար

Բայդենը հրազենի օգտագործումը համաճարակ է անվանել Միացյալ Նահանգների համար

Զենքի կիրառմամբ բռնությունը համաճարակ է դարձել ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ամերիկյան կոնգրեսի երկու պալատների անդամների առջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ամեն ինչ կանեմ՝ ամերիկացի ժողովրդին զենքի բռնության համաճարակից պաշտպանելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ Կոնգրեսը «եւս պետք է սկսի գործել»:

ԱՄՆ նախագահի եւ նրա վարչակազմի գործողությունները, մասնավորապես, ուղղված են լինելու ինքնաշեն զենքի տարածմանը, որի համար բաղադրիչներ կարելի է ձեռք բերել համացանցում, զենքի առք ու վաճառքի արգելքին, ինչպես նաեւ զենքի վաճառքի խանութներին:

Բայդենի երդմնակալությունից հետո առաջին մի քանի ամիսներին երկրում երկրի բնակիչների զանգվածային գնդակահարմամբ մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Ամենամահացուն դարձել է մարտի 22-ին Ահմադ Ալիսայի կողմից Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում իրականացված հրաձգությունը, որի արդյունքում 10 մարդ էր զոհվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում