Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում
Իսրայելի բանակը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ ի պատասխան այնտեղից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկների, որոնք հրդեհներ են առաջացրել երկրի հարավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Իսրայելի զինվորականները:
«Այն ժամանակ, երբ իսրայելացիները պատրաստվում Էին այսօր տոնել հրեական Ամանորը, ՀԱՄԱՍ-ը հրկիզիչ խառնուրդով օդապարիկներ Է արձակել և հրդեհներ բորբոքել Իսրայելում: Ի պատասխան մենք հարվածներ ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ հրթիռներ արտադրող գործարանին և Գազայի ռազմական համալիրին»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում:
Ճշտվում Է, որ թիրախներից մեկը դարձել Է Հան-Յունիսում գտնվող բետոնի գործարանը: Զինվորականները հայտարարել են, որ բետոնը, որն արտադրվում Է այս գործարանում, օգտագործվում Է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի շինարարության համար:
Հաղորդագրության մեջ նշում Է, որ Իսրայելի կողմից գրոհի ենթարկված օբյեկտները գտնվել են Գազայի հատվածի բնակելի շրջանի կենտրոնում՝ մշակութային օբյեկտների, մզկիթների և ջրային կառույցի հարեւանությամբ: Ավելի վաղ սեպտեմբերի 6-ին Շաար հա Նեգևի տարածաշրջանային խորհրդում երեք հրդեհ Էր բռնկել: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք առաջացրել են հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, որոնք արձակվել են Գազայի հատվածից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ