Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման․ Սարիկ Մինասյանը կոչ է անում գնալ արտահերթ ընտրությունների

Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման․ Սարիկ Մինասյանը կոչ է անում գնալ արտահերթ ընտրությունների

Գյումրու քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ ստեղծված իրավիճակում ճգնաժամն անխուսափելի է։

«Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,

Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:

Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:

Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում