Իրանական միջուկային ծրագիրը միջնորդների կարիք չունի. ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը երբեք չի խանգարել ԱՄՆ-ին վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Այս մասին հայտնում է «ԻՍՆԱ» գործակալությունը:
Ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ Խաթիբզադեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս արած մեկնաբանությանը, որի համաձայն՝ ինքը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Իրանի և ԱՄՆ-ի միջև 2015 թվականին կնքված գործարքի հարցով քննարկումներում:
«Միջուկային գործարքը, որը հայտնի է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» անվանումով, միջնորդի կարիք չունի: Ամեն ինչ հստակ ամրագրված է միջազգային համաձայնագրում: Իսլամական երկիրը պատշաճ մթնոլորտ է ստեղծել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների համար՝ վերադառնալու գործարքին: ԱՄՆ-ն գործարքին վերադառնալու համար պետք է նախ վերադառնա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի լիարժեք կատարմանը»,- ասել է ԱԳՆ խոսնակը՝ նկատի ունենալով պատժամիջոցների վերացման մասին բանաձևը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտել էր, որ ԱՄՆ չի չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի վերջին վերադառնա միջուկային գործարքով իր պարտականությունների կատարմանը:
ԱՄՆ-ն գործարքից հեռացանալու որոշում էր կայացրել նախորդ վարչակազմի օրոք՝ 2018 թվականին:
Կարծիքներ