Եվրոպական տիեզերական գործակալությունը 11 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացիների է ընդունում
Եվրոպական տիեզերական գործակալություն վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է նոր տիեզերագնացիների ընդունելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նոր ընտրված տիեզերագնացները կաշխատեն գործող տիեզերագնացների հետ, երբ Եվրոպան կմտնի տիեզերքի յուրացման նոր դարաշրջան»,- ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդունելությունը կսկսվի մարտի 31-ից և կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 28-ը: Դրանից հետո տեղի կունենա թեկնածուների ընտրության փուլը:
Եվրոպական տիեզերական գործակալությունը կոչ է արել կանանց ավելի ակտիվ լինել դիմումներ ներկայացնելու գործում՝ ընդգծելով, որ ցանկանում են ընդլայնել գենդերային բազմազանությունը:
Կարծիքներ