Սաուդյան Արաբիան մտադիր է տարեկան ներգրավել 175 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրում
Սաուդյան Արաբիան ազգային տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով մտադիր է տարեկան ներգրավել 175 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հայտնել է թագավորության ներդրումների նախարար Հալիդ ալ-Ֆալիհը:
Նա հստակեցրել է, որ դա թույլ կտա Սաուդյան Արաբիային նոր ոլորտներում ստանալ առաջավոր փորձը և դրանով իսկ արագացնել երկրի տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը, ինչպես նաև բարձրացնել տարածաշրջանում երկրի մրցունակությունը:
«Այս պահին մեր գլխավոր ներդրողը ԱՄՆ-ն է, սակայն, չնայած դրան, մենք պատրաստ ենք համագործակցել ընկերությունների հետ այլ երկրներից ու տարածաշրջաններից»,- ասել է նախարարը:
Կարծիքներ