Սև հաշվապահություն սպասարկող մի հաշվապահական ծառայությունների դալալ փորձում է ապացուցել, որ 20-րդ դարասկզբի վճարային միջոցները պետք է շարունակեն մնալ դոմինանտ 21-րդ դարում. Պապոյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
Սև հաշվապահություն սպասարկող մի հաշվապահական ծառայությունների դալալ, ում անունը հատուկ չեմ տալիս, որպեսզի չտարածեմ իր ապուշությունները, ամեն կերպ փորձում է ապացուցել, որ 20-րդ դարասկզբի վճարային միջոցները պետք է շարունակեն մնալ դոմինանտ 21-րդ դարում։
Ըստ այս դալալի, մենք պետք է շարունակեինք աշխատավարձ ստանալ դրամարկղից, չունենայինք աշխատավարձային քարտեր, չկարողանայինք անել օնլայն քաղաքակիրթ առևտուր, փոխարենը անեինք միայն թղթադրամով առևտուր, որ իր հաճախորդներն էլ ՀԴՄ չտալով, ստվերային շրջանառություն ունենալով ապահովեին իրենց և դալալի բարեկեցությունը։
Ու այս տգիտությամբ էլ հպարտ-հպարտ հայտնվում են տարբեր ամբիոններում ու էկրաններին։
Զարմանալու ոչինչ չկա, մարդկության պատմության ընթացքում հետադիմությունն ու խավարամտությունը անմռունչ պայքար են տվել առաջընթացի դեմ ու միշտ, առանց բացառության պարտվել։
Կարծիքներ