Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ազատվեց հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից
Կառավարության որոշմամբ «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 995․3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:
Կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 180.000 դրամ միջին աշխատավարձով։
Կարծիքներ