Ռամզան Կադիրովի 3 անչափահաս որդիները Գրոզնի են բերել ուկրաինացի ռազմագերիների
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր անչափահաս որդիները՝ Ախմատը, Էլին և Ադամը, որոնք համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան են, Գրոզնի են բերել Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած երեք զինվորների։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
«Ախմատը, Էլին և Ադամ Կադիրովները գտնվել են ՌԴ պաշտպանության նախարարության «Արևմուտք-Ախմատ» գումարտակում: Նրանք մարտիկների հետ միասին մասնակցել են հակառակորդի ամրացված տարածքը վերացնելու հատուկ գործողությանը»,- գրել է Կադիրովը։
Նա նաև նշել է, որ, ըստ ՌԴ ՆԳՆ Չեչնիայի Հանրապետության Կուրչալոևսկի շրջանի վարչության պետ Ռուստամ Ագուևի, իրենք մարտում գործել են խիզախ և վճռական։
«Ինչ վերաբերում է գերիներին, Ախմատը, Էլին և Ադամը որոշել են նրանցից երեքին տանել Գրոզնի»,- ասել է Կադիրովը։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտնել էր, որ հատուկ գործողությանը մասնակցող իր որդիները կռվել են ուկրաինացի զինվորականների դեմ և կրակային պաշտպանություն են ապահովել ռուս գրոհայինների առաջխաղացման համար։ Նրա խոսքերով, Ախմատը, Էլին ու Ադամը մոտեցել են թշնամու դիրքերին և, օգտվելով առիթից, դիմել են «այն կողմում գտնվող չեչենախոս շեյթաններին»՝ առաջնագիծ դուրս գալու համար։
Հոկտեմբերի սկզբին Կադիրովը հայտարարեց, որ մոտ ապագայում իր երեք որդիները կգնան Ուկրաինայում հատուկ գործողության գոտի։
«Եկել է իրենց իսկական պայքարում դրսևորելու ժամանակը, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենադժվար հատվածներում»,- ասել է Կադիրովը։
Կարծիքներ