ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային առաջինն է առաջարկել՝ վերականգնել կապուղիները. Ռյոնհափ

 ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային առաջինն է առաջարկել՝ վերականգնել կապուղիները. Ռյոնհափ

Հենց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն Է Հարավային Կորեային առաջարկել վերականգնելու կապուղիները, որոնք Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ խզվել Էին անցյալ տարի: Այդ մասին հաղորդել Է Ռյոնհափ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին:

Հարավային եւ Հյուսիսային Կորեաները հուլիսի 27-ին վերջապես պայմանավորվել են հարաբերությունները վերականգնելու եւ միջկորեական կապուղիների աշխատանքը վերականգնելու շուրջ: Հայտնի Է դարձել, որ ապրիլ ամսից պետությունների ղեկավարները մի քանի անգամ պաշտոնական ուղերձներ են փոխանակել, որի արդյունքում Էլ սկսվել Է հաղորդակցությունների վերականգնումը:

Դա Փենյանի հետ երկխոսությունը վերսկսելու հույս Է առաջացրել: Ավելի ուշ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին նույնիսկ առաջարկել Է կոնֆերենց-համակարգ ստեղծել կորոնավիրուսի պայմաններում վիրտուալ բանակցությունների անցկացման համար: Բայց սկզբում պաշտոնատար անձինք հրաժարվել են մեկնաբանել, թե ով Է առաջինն առաջարկել վերականգնել կապը: Սեուլը մի քանի անգամ հայտարարել Է, որ Փենյանի հետ չի քննարկել ինչ-որ գագաթնաժողովների անցկացումը:

«ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընն առաջարկել Է (վերականգնել կապուղիները)»,-խորհրդարանին հետախուզության հայտարարությունը մեջբերել են Հարավային Կորեայի կառավարող Միավորված ժողովրդավարական կուսակցության պատգամավոր եւ հետախուզության գործերի խորհրդարանական կոմիտեի քարտուղար Կիմ Բյոն Գին եւ «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից պատգամավոր Հա Տհե Գյոն:

Հետախուզությունը պատգամավորներին հաղորդել Է, որ ապրիլ ամսից Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ղեկավարները երկու անգամ պաշտոնական ուղերձներ են փոխանակել, որտեղ «վստահությունը եւ միջկորեական հարաբերությունները վերականգնելու» կամք են հայտնել: Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալության (NIS) ղեկավար Պակ Չի Վոնը նշել Է, որ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին չի առաջարկել երկու պետությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում