Պեսկովի արձագանքը՝ Bloomberg-ի վերնագրին

Պեսկովի արձագանքը՝ Bloomberg-ի վերնագրին

Bloomberg գործակալությունն իր կայքում թողարկել է Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» մասին վերնագիր, այնուհետև ընդունել է սխալն ու հեռացրել այն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

«Մենք վերնագրեր ենք նախապատրաստում բազմաթիվ սցենարների համար, և այդ վերնագիրը՝  «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» ոչ կանխամտածված թողարկվել է փետրվարի 5-ի կեսգիշերին մեր կայքում։

Գործակալությունը հայտարարել է, որ իրենք վերնագրեր են նախապատրաստում բազմաթիվ սցենարների համար և այդ վերնագրով նյութը ոչ կանխամտածված թողարկվել է փետրվարի 5-ի կեսգիշերին։ Մենք խորապես ցավում ենք սխալի համար»,- հայտարարել է գործակալությունը։

Նշվել  է նաև, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրում են։

ՌԴ  նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով  Bloomberg-ի «սխալը», ասել է. «Bloomberg-ի  սխալ հրապարակումը Ռուսաստանի  Ուկրաինա «ներխուժման» սկզբի մասին խոսում է ԱՄՆ-ի և Արևմուտքի մայրաքաղաքների ագրեսիվ հայտարարությունների վտանգի մասին, ցույց է տալիս, թե ինչպես կարող են նման հաղորդագրությունները հանգեցնել անուղղելի հետևանքների»։ 

Նա նաև ասել է, որ «կեղծ լուրեր» տերիմը կարելի է փոխարինել Bloomberg-նյուզով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում