Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 48 կգ քաշային կարգում առաջին մենամարտը անցկացրեց Բարեղամ Հարությունյանը` գերազանցելով վրացի Սախիլ Ալախվերդովին 5:0 հաշվով: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին:
54 կգ քաշում Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Վիրբան Գաբորին ու դուրս մնաց հետագա պայքարից:
60 կգ քաշում Արթուր Սահակյանը 5:0 հաշվով առավելության հասավ Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ և նվազագույնն ունի բրոնզե մեդալ:
51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պարտվեց մեկնարում` զիջելով Իսպանիայից Ռաֆայել Լոզանոյին:
57 կգ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում հաղթեց Իտալիայից Կանոնիկո Զուզեպեիհետին ու դուրս գալով կիսաեզրափակիչ` նա ապահովեց հերթական մեդալը:
67 կգ քաշում Արարատ Հարությունյանը Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչին պարտության մատնեց 5:0 հաշվով: Նա ևս կիսաեզրափակիչում է:
86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պարտվեց իտալացի Լիզի Վինչենցոյին:
Կարծիքներ