Միջազգային պարալիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, ռուսաստանցիներին հեռացրեց Խաղերից

Միջազգային պարալիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, ռուսաստանցիներին հեռացրեց Խաղերից

Միջազգային պարալիմպիական կոմիտեն (ՄՊԿ) փոխել Է Պեկինի Խաղերին ռուսաստանցի եւ բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ՄՀԿ-ի կայքում զետեղված կազմակերպության նոր հայտարարության համաձայն, ՌԴ-ից եւ Բելառուսից ատլետներին արգելվել Է մասնակցել Պարալիմպիադա-2022-ին:

«Միջազգային պարալիմպիական կոմիտեի վարչությունը հատուկ գումարած նիստի արդյունքներով որոշում Է ընդունել մերժել Պեկինում 2022 թվականի ձմեռային Պարալիմպիական խաղերին Ռուսաստանի պարալիմպիական կոմիտեի (ՌՊԿ), Բելառուսի ազգային պարալիմպիական կոմիտեի (Բելառուսի ԱՊԿ) մարզիկների մասնակցության հայտերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ որոշումն ընդունվել Է այն պատճառով, որ մի քանի հավաքականներ հայտարարել են ռուսաստանցիներին ու բելառուսներին թույլ տալու դեպքում Խաղերին մասնակցել չցանկանալու մասին, ինչպես նաեւ լիմպիական ավաններում լարվածության աճի պատճառով:

«Դա նշանակում Է, որ այդ երկրներից պարալիմպիադայի մարզիկներին այլեւս չեն թույլատրելու մասնակցել Խաղերին, որոնք բացվելու են 2022 թվականի մարտի 4-ին»,-ասվում Է ՄՊԿ-ի մամուլի տեղեկագրում: Մարտի 2-ին ՄՊԿ-ն որոշել Էր ռուսաստանցի եւ բելառուս մարզիկներին թույլատրել Պարալիմպիադային, որտեղ նրանք կարող Էին հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով: Ըստ որում՝ նրանց կողմից նվաճված մեդալները ընդհանուր հաշվարկում հաշվի չԷին առնվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում