Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը (ըստ Forbes-ի՝ կարողությունը 128 մլրդ դոլար է) իր միջոցների մեծ մասը կտրամադրի հատուկ ստեղծված հիմնադրամին, որի հոգաբարձուները կլինեն նրա երեխաները ՝ Սյուզի, Հովարդ և Փիթեր Բաֆեթները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

 

Այսպիսով, Berkshire Hathaway-ի գործադիր տնօրենը բացառել է, որ գումարը բաժին կհասնի Բիլ Գեյթսի հիմնադրամին, որի հետ նախկինում համագործակցել է ներդրողը: 

«Գեյթսի հիմնադրամն իմ մահից հետո ոչ մի գումար չի ստանա», - ասել է Բաֆեթը: 

Միլիարդատիրոջ խոսքով ՝ նա իր երեխաներին ոչ մի ցուցում չի տվել, բայց նրանց հետ կիսվել է անձնական հայացքով, թե ինչպես օգտագործել իր հարստությունը. 

«Այն պետք է օգտագործել այն մարդկանց օգնելու համար, ովքեր այնքան հաջողակ չեն, որքան մենք: Մենք պետք է օգնենք նրանց: Աշխարհում կա 8 միլիարդ մարդ։ Մարդկանց օգնելու բազմաթիվ եղանակներ կան: Երեխաները պետք է միաձայն որոշեն, թե ինչ բարեգործական նպատակներով են ծախսվելու գումարները»,-ասել է Բաֆետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում