Ինչ պետք է անեին ռուս խաղաղապահները ԼՂ-ում. Պուտինը մանրամասնել է
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կարող էին միայն հետևել հրադադարի պահպանմանը, նրանք այլ իրավունքներ չունեին:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ:
«Մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա։ Խաղաղապահների կարգավիճակ երբեք չի ծագել։ Խաղաղապահների իրավունքները հետևյալն էին` վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ահա և վերջ: Մեր խաղաղապահներն այնտեղ այլ իրավունքներ չունեին»,- ասել է Պուտինը:
Կարծիքներ