Իրանի արտահանման ծավալներն աճել են 40 տոկոսով
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության արաբա-աֆրիկյան գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ երկրի արտահանման ծավալներն աճել են 40 տոկոսով: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։
Ֆարզադ Փիլթանն ասել է, որ «վերջին 9 ամիսներին Իրանի արտահանումը կազմել է մոտ 35 մլրդ 144 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 40 տոկոսով»։
Փիլթանը նշել է.«Իրանական արտադրանքի արտահանման շուկաներն են Իրաքը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան»:
Նա նաև ասել է, որ Օմանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Թաիլանդն իրանական ապրանքների արտահանման 10 ուղղությունների թվում են։
Կարծիքներ