Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը
Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունները միաժամանակ հայտարարել են, որ յուրաքանչյուր երկրից վտարում են մեկ ռուս դիվանագետի: Դա պատասխան քայլ է Ռուսաստանից իրենց դիվանագետների վտարմանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում չհամաձայնեցված ընդդիմության ցույցերին մասնակցելու մեղադրանքով: Մոսկվան արդեն այդ գործողությունները անվանել է անհիմն և ոչ բարեկամական՝ հայտնում է Interfax-ը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է համարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին:
Շվեդիայի արտգործնախարարությունն էլ երկրից վտարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցուհուն:
Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունը, փոխադարձության սկզբունքի համաձայն, ոչ ցանկալի անձ է հայտարարել Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին:
Կարծիքներ