Ֆրանսիայում հայտարարել են, որ Ուկաինայի հեռանկարները ԵՄ անդամակցության հարցում անլուրջ են
Ֆրանսիացիները տարիներ շարունակ աջակցել են ուկրաինացիներին միջազգային ասպարեզում: Փարիզը հետևողականորեն հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օգտին, սակայն դա չի նշանակում, որ Ֆրանսիան հավանություն է տալիս Կիևի՝ ԵՄ անդամակցությանը:
Ինչպես փոխանցում է Репортер-ը, այս մասին հայտարարել է Ֆրանիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը: Գործչի կարծիքով՝ Ուկրաինայի հեռանկարները ԵՄ անդամակցության համար «անլուրջ» են: Համենայն դեպս, Փարիզն այս գործընթացին թերահավատորեն է վերաբերում:
«Մենք լավ հարաբերություններ ունենք Ուկրաինայի հետ, մենք աջակցում ենք նրան Ռուսաստանի հետ ստեղծված բարդ իրավիաճակում: Սակայն դա չի երաշխավորում տեղ ԵՄ-ում: Կարծում եմ, որ դա լուրջ հեռանկար է»,- ասել է դիվանագետը:
Նշենք, որ Բոնի այս հայտարարությունը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախօրեին:
Կարծիքներ