Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից

Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարություն է տարածել՝ նշեշով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի վերաբերյալ դիմում և խնդրել իրեն հանել դաշինքի նախընտրական ցուցակից։

«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակլցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։

 

Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։ Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում