Էլինա Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը
WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 45-րդ տեղն է զբաղեցրել։ Սա վարկանիշում Էլինայի լավագույն ցուցանիշն է համարվում:
Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան գլխավորել է դասակարգմանը թարմացված աղյուսակը՝ շրջանցելով լեհ Իգա Շվյոնտեկին։ Լեհաստանը ներկայացնող թենիսիստուհին այժմ երկրորդ տեղում է:
Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը։
Կարծիքներ