Ինդոնեզիայում, ենթադրաբար, գտել են կործանված ինքնաթիռի «սեւ արկղը»
Վայրը, որտեղ, հնարավոր Է, գտնվում Է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության աղետի ենթարկված ինքնաթիռի «սեւ արկղը», գտել Է հեռավար կառավարվող ընդջրյա սարքը: Այդ մասին հաղորդել Է Antara գործակալությունը Գործակալության հաղորդմամբ, ընդջրյա սարքը դեռեւս աշխատում Է աղետի վայրում, շարունակվում են խոսքի ինքնագրիչի որոնումները: Հունվարի 12-ին սուզորդներին հաջողվել Է հատակից բարձրացնել «սեւ արկղը», բայց չի հաղորդվել, թե հատկապես որը. սովորաբար օդանավերում օգտագործվում Է երկուսը՝ խոսակցությունների ձայնագրման համար եւ թռիչքի պարամետրերի արձանագրման համար:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օդաչուներն արտակարգ դրության կամ տեխնիկական խնդիրների մասին չեն հայտարարել այն բանից առաջ, երբ ինքնաթիռը վայրասլաց թռել Է ջրի մեջ: Կարծում են, որ կողեզրն ընկել Է անվնաս, նրա բեկորները ցրիվ են եկել ոչ մեծ տարածության վրա: Ավիացիոն վերլուծաբանները հայտնում են, որ աղետից առաջ ինքնաթիռը կտրուկ շեղվել Է ուղղությունից:
Հնարավոր պատճառներ են նշվում անբարենպաստ եղանակը, օդաչուի սխալը եւ տեխնիկական խափանումը: Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հունվարի 9-ին ջուրն Է ընկել Ջակարտայից ոչ հեռու: Ավիաընկերության տվյալներով, ինքնաթիռում գտնվում Էր ընդհանուր առմամբ 62 մարդ, նրանցից 56-ն ուղեւորներն Էին, վեցը՝ անձնակազմի անդամները: Հաղորդվել Է, որ գտնվել են ինքնաթիռի բեկորները եւ մարմնի առանձին մասեր: Փոխադրամիջոցի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավարն ասել Է, որ ինքնաթիռում եղել են միայն Ինդոնեզիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ