Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը.
«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ