Աշխարհի գավաթ․ Մարտիրոսյանը սևերով հաղթանակ տարավ
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով սկսեց 1/8 եզրափակիչը։
Նրա մրցակիցն է իրանցի շախմատիստը, որը պաքարից դուրս էր թողել Պենտալա Հարիկրիշնային Հնդկաստանից։ Հուլիսի 25-ին տեղի ունեցած առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սեւ ֆիգուրներով եւ առավելության հասավ 61 քայլում։
Վաղը տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։
Կարծիքներ