ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մթնոլորտ արտանետումները հասցնել զրոյի
G20-ի բոլոր երկրները պարտավոր են մինչեւ 2050 թվականը հասնել մթնոլորտ վնասակար արտանետումների զրոյական մակարդակի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «Մեծ քսանյակի» մասնակիցներին ուղղված իր ուղերձում:
Գլխավոր քարտուղարը անդամ երկրներից պահանջել է նաեւ մինչեւ 2030 թվականը կլիմայական միջոցառումների ծրագրեր ներկայացնել եւ կոնկրետ քաղաքական գործողություններ սկսել, այդ թվում` 2021 թվականից հետո հրաժարվել ածուխով աշխատող նոր էլեկտրակայանների շահագործումից:
Կարծիքներ