ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հոսպիատալացվել է կորոնավիրուսային հիվանդությամբ, նրա վիճակը գնահատվում է որպես բավարար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով օմբուդսմենի շրջապատին:
«Մարդու իրավունքների պաշտպանը հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, իրեն բավարար է զգում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս մասնավորեցրել է, որ Մոսկալկովայի գրասենյակում աշխատաքներն ընթանում են սովորական ռեժիմով:
Կարծիքներ