Տարիների ընթացքում, երբ մոտեցել է պետավտոտեսուչը, միշտ սպասել ենք որ պետք է տուգանվենք, բայց վերջերս նկատում եմ ՝ ոստիկանն իրոք ժողովրդի կողքին է ու չի մտածում, ոնց անի փող աշխատի. Գրիգոր Դավթյան

Տարիների ընթացքում, երբ մոտեցել է պետավտոտեսուչը, միշտ սպասել ենք որ պետք է տուգանվենք, բայց վերջերս նկատում եմ ՝ ոստիկանն իրոք ժողովրդի կողքին է ու չի մտածում, ոնց անի փող աշխատի. Գրիգոր Դավթյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Դավթյանը իր էջում գրում է.

«Պռոշյան պողոտայով բարձրանում եմ դեպի Բաղրամյան ու ինձ կանգնեցնում է գայի մեքենան, կանգնում եմ, մոտեցավ տեխ անձնագիրն ու վարորդականն ուզելուց հետո ասաց հետևի դուռը լավ չի փակված և հեռախոսով մի խոսեք մեքենա վարելու ժամանակ... բարի ճանապարհ։ Անկեղծ զարմացա ու լավ զգացի 1301 մեքենայի ծառայողական համարն էր։ Ասածս էնա, որ տարիների ընթացքում, երբ մոտեցել է պետավտոտեսուչը, միշտ սպասել ենք որ պետք է տուգանվենք: Բայց վերջերս նկատում եմ , որ ոստիկանն իրոք ժողովրդի կողքին է ու չի մտածում, ոնց անի փող աշխատի , դա ինձ շատա ուրախացնում: հավատացեք դա ոչ թե ստիպում ա մեզ ավելի անկարգապահ լինել, այլ հակառակը, հարգել թե օրենքը, թե պետավտոտեսուչների և ոստիկանի աշխատանքը: Մարդկային մոտեցումն ամենագնահատելինա»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում