Հարգանքի տուրք՝ Ճապոնիայի աղետի 10-րդ տարելիցի կապակցությամբ

Հարգանքի տուրք՝ Ճապոնիայի աղետի 10-րդ տարելիցի կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմը, Լոռու մարզպետն ու Սպիտակի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել 2011 թ. Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ:

Սպիտակի կենտրոնական պուրակում են գտնվում նաև 88-ի երկրաշարժի հետևանքով զոհվածների և Ապրիլյան պատերազմում անմահացածների հիշատակը հավերժացնող հուշակոթողները: Դեսպան Ֆուկուշիման խորին երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ խաչքարի տեղադրման և տարիներ շարունակ այս վայրում հարգանքի տուրք մատուցելու համար:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը, կարևորելով հայ-ճապոնական ջերմ հարաբերություններն ու բարձր գնահատելով համատեղ իրականացվող ծրագրերը, վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ջանքերով գործակցության շրջանակը կընդլայնվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում