Բելառուսի հետ սահմանին ճգնաժամն սպառնում Է ԵՄ-ի անվտանգությանը. Լեհաստանի վարչապետ
Միգրացիոն ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին սպառնում Է ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու կայունությանը:
Նոյեմբերի 9-ին Twitter-ում այս կարծիքն Է հայտնել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին:
«Լեհաստանի սահմանի պահպանությունը մեր ազգային շահն Է: Բայց այսօր թղթախաղի են դրված ամբողջ Եվրամիության կայունությունն ու անվտանգությունը»,- գրել Է նա՝սահմանին տեղի ունեցող իրադարձությունները համարելով Բելառուսի ղեկավարության «հիբրիդային գրոհ»:
«Մենք չենք ահաբեկվի եւ կպաշտպանենք խաղաղությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեր գործընկերների հետ»,- հավաստիացրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ