Զելենսկին դիմել է Սլովակիային՝ ՄիԳ-29-ն Ուկրաինային փոխանցելու խնդրանքով
Ուկրաինայի նախագահը հինգշաբթի օրը ԵՄ արտակարգ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերին պաշտոնապես դիմել է՝ խնդրելով իր երկիր փոխանցել Սլովակիայի ռազմաօդային ուժերից դուրս բերված գերձայնային ՄիԳ-29 կործանիչները։
Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը։
Հեգերը, ըստ գործակալության, վստահեցրել է Զելենսկիին, որ Սլովակիան կանի ամեն ինչ Ուկրաինայի նախագահի խնդրանքը կատարելու համար։
Կարծիքներ