ԱՄՆ-ՌԴ շուրջ 7.5 ժամ տևած բանակցությունների մանրամասները
ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ժնևում անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում քննարկել են Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցը, հայտարարել են ՆԱՏՕ-ում նոր երկրների ընդունման սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին և պատմել են Ուկրաինա նրա ներխուժման դեպքում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հստակ հայտարարել ենք, որ ԱՄՆ-ը բաց է Եվրոպայում կոնկրետ հրթիռային համակարգերի ապագան քննարկելու Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (գործողության դադարեցման) լույսի ներքո», – ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը, որը գլխավորել է ամերիկյան պատվիրակությունը:
Նա նաև հայտարարել է, որ Սպիտակ տունը համաձայն չէ ՆԱՏՕ-ում նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ:
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա դադարեցնել բաց դռների քաղաքականությունը ՆԱՏՕ-ում, որը միշտ կենտրոնական է եղել դաշինքի համար», – նշել է Շերմանը:
Ընդ որում, դիվանագետը ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ ոչ մի որոշում չի ընդունի առանց երկրի ղեկավարության հետ նախնական խորհրդակցությունների:
Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում կողմերը քննարկել են նաև Եվրոպայում զորավարժությունների հարցը:
Մասնավորապես, խոսվել է տարածաշրջանում զորավարժությունների ծավալներով փոխադարձ սահմանափակումներ սահմանելու մասին:
Ինչ վերաբերում է Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժմանը, ապա ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ կսահմանի ռուսական առանցքային ինստիտուտների նկատմամբ, հավելել է Շերմանը:
Կարծիքներ