Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան
Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս։ Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանության մեքենան,- գրում է «Ազատությունը»:
Թե Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, հստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էր գալիս Ադրբեջանով։
«Ֆրինյուզը» փորձեց այս առնչությամբ հարցի պատասխանը ստանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ հարցն իրենց մեկնաբանության տիրույթում չէ։
Կարծիքներ