ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արգելել են ռուսական բոլոր հավաքականների ու ակումբների մասնակցությունը առաջիկա մրցաշարերին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում են կայացրել մինչև հետագա ծանուցումը դադարեցնել Ռուսաստանի հավաքականների մասնակցությունը կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։
ՈՒԵՖԱ-ն դադարեցրել է նաև ռուսական թիմերի մասնակցությունը ակումբային միջազգային մրցաշարերին: Այս որոշումը մասնավորապես անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակին», որը մարտին պետք է մասնակցեր Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում։
«ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից ընդունված նախնական որոշումներից հետո, որոնք ներառում էին լրացուցիչ միջոցների ընդունում, այսօր ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն համատեղ որոշեցին, որ բոլոր ռուսական թիմերը՝ կլինեն ազգային թիմեր կամ ակումբներ, երկուսի կողմից կկասեցվեն մրցաշարերին մասնակցելուց»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։
Նման որոշում է կայացվել՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի հետ։ Երկուշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն խորհուրդ է տվել միջազգային սպորտային ֆեդերացիաներին ռուս մարզիկներին հեռացնել միջազգային մրցումներին մասնակցելուց։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կտրականապես համաձայն չէ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պատժամիջոցներին:
ՌՖՄ-ի կարծիքով՝ նման գործողությունները պառակտում են առաջացնում միջազգային սպորտային հանրության մեջ, որը հավատարիմ է եղել «հավասարության, փոխադարձ հարգանքի և քաղաքականությունից անկախության սկզբունքներին»։ ՌՖՄ-ն հնարավորություն է տվել նաև վիճարկել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշումները դատարանում։
Ռուսաստանի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականն այս պահին չի կարողանա մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրավունքի մարտյան փլեյ-օֆֆին։ Մարտի 24-ին ազգային հավաքականը սեփական հարկի տակ պետք է խաղար լեհերի հետ։ Հանդիպման հաղթողը մարտի 29-ին պետք է հանդիպեր Շվեդիա - Չեխիա զույգի ուժեղագույնների հետ։
Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի հավաքականներն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ հրաժարվելով ռուսների հետ խաղերից։ Նաև Ռուսաստանի ընտրանին չի կարողանա Ազգերի լիգայի խաղերն անցկացնել Ալբանիայի, Իսրայելի և Իսլանդիայի հավաքականների հետ։
Կարծիքներ