Բաքուն հիստերիա է բարձրացրել Իրանի 14 քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու կապակցությամբ, նրանց կոչել ահաբեկիչներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է ստացել, որ իբր անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղի տարածք են ժամանել Իրանի 14 քաղաքացիներ։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղն անվանում է «Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը», իկ երկրի Արտաքին գործերի նախարարությունը «ապօրինի» է անվանել Իրանի քաղաքացիների ժամանումն առանց Ադրբեջանի իշխանությունների համաձայնության՝ համոզված լինելով, թե այդպիսով «ոտնահարվում են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը », - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանատուն՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Հարցման պատասխանը դեռ չի ստացվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտարարում են, որ Իրանի քաղաքացիները ղարաբաղ են այցելել դեկտեմբերի 1-ին, նրանք անցել են ռուս խաղաղապահների իմացությամբ, լրատվականները նաև մեղադրանքներ են հնչեցրել իրանական կողմին, թե իբր իրանցիների խումբը «ահաբեկչական դիվերսիոն խումբ է», որը ժամանել է Ղարաբաղի տարածքում համապատասխան վարժանքներ անցկացնելու։
Կարծիքներ