Հայաստանի Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է գործում.Փաշինյան
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:
Վարչապետը ներկայացրեց երեկ գրանցված դեպքերը և նշեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք: «Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից»,-ասաց վարչապետը:
Վարչապետն նշեց նաև, որ ի վերջո բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել»:
Կարծիքներ