Իսրայելը կոշտացնում է կարանտինը

Իսրայելը կոշտացնում է կարանտինը

Իսրայելի կառավարությունը համաձայնվել է կոշտացնել կարանտինը՝ հույս ունենալով դանդաղեցնել կորոնավիրուսի բռնկման արագությունը:

Դպրոցների եւ ձեռնարկությունների մեծամասնությունը կփակվեն, կգործեն հանրահավաքների եւ հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումներ երկու շաբաթով՝ սկսած հինգշաբթի կեսգիշերից: Ակնկալվում է, որ կարանտինի ռեժիմը պահպանելու համար ներգրավվել են հազարավոր ոստիկաններ:

Իսրայելն արագ սկսել է իր բնակչության պատվաստումները՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում պատվաստելով 9 միլիոնի 15 տոկոսին: Սակայն միեւնույն ժամանակ երկիրը բախվում է աշխարհում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշների հետ:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 462 հազար դեպքի, այդ թվում՝ չորեքշաբթի ավելի քան 8000 վարակվածի մասին: Գրանցվել է նաեւ 3500 մահվան դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում