Հունաստանի վարչապետն ապրիլին կմեկնի Թուրքիա
![Հունաստանի վարչապետն ապրիլին կմեկնի Թուրքիա](https://freenews.am/uploads/images/image_750x_67a38c41d00a4.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu ajansı» լրատվական գործակալությանը։ Հարցազրույցի ընթացքում Ֆիդանն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին։
Նա նշել է, որ ապրիլին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում նախատեսվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Կարևոր է թուրք-հունական խնդիրները լուծել երկխոսության միջոցով, քանի որ կան մի շարք խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք նախորդ սերունդներից: Երկու կողմերի համար էլ վիճելի հարցեր կան: Կարևոր է այս հարցերը լուծել բանակցությունների միջոցով»,- նշել է Ֆիդանը։
Կարծիքներ