Facebook-ը հայտարարել է, որ Թրամփի օգտահաշիվն արգելափակում է մինչև 2023-ը

Facebook-ը հայտարարել է, որ Թրամփի օգտահաշիվն արգելափակում է մինչև 2023-ը

Facebook ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակվել է 2 տարով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ արգելափակումն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 7-ից։

«Հաշվի առնելով այն հանգամանքների լրջությունը, որոնք հանգեցրել են օգտահաշվի արգելափակմանը, մենք կարծում ենք՝ նրա գործողությունները լրջորեն խախտել են մեր քաղաքականությունը, ինչը ենթադրում է լուրջ պատիժ։ Մենք Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակում ենք երկու տարով՝ սկսած այս տարվա հունվարի 7-ից»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընդ որում, ընկերությունը նաև նշել է, որ եթե փորձագետները «հասարակական անվտանգության համար լուրջ սպառնալիք» տեսնեն, ապա երկու տարի անց արգելափակումը կարող է երկարաձգվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին նախագահի օգտահաշիվն արգելափակվել էր հունվարին նրա աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում