Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա
2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մեր դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարծիքներ