Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերադարձը

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերադարձը

ԱՄՆ-ն Իրանի հետ ոչ մի ձևաչափով չի քննարկում միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը` մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանի Չաֆիի խոսքերն այն մասին, որ երկու երկրներն այս թեմայով հաղորդագրություններ են փոխանակում միջնորդների միջոցով։

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը մեր օրակարգում չէ, և իրավիճակը վաղուց այսպիսին է, մեր օրակարգը Իրանի իշխանությունների ճնշումն է սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում