Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 7-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.34%-ով և կազմել 2350.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 8763.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 2087.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 24145.00 դոլար, անագի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 24177.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.59%-ով և կազմել 2954.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 74626.39 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ