Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 37 ՃՏՊ. 2 զոհ, 60 վիրավոր
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության` 8, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 4, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ինքնիրավչության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ու ընտրակաշառքի միջնորդության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, խարդախության և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ