ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-34 ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Վոլգոգրադի մարզում Սու-34 ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչք կատարելու ժամանակ Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կործանիչի անկման մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է ռուսական օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը, օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում, թռիչքն իրականացվել է առանց ռազմամթերքի», - մանրամասնել է ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման հետևանքով գետնի վրա ավերածություններ չկան։Նախարարությունը պարզաբանել է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Տեղում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում