Հնդկաստանում առյուծը հոշոտել է սելֆիի համար վանդակը բարձրացած տղամարդուն

Հնդկաստանում առյուծը կտոր-կտոր է արել տղամարդու, որը որոշել էր սելֆի անել գիշատչի հետ:
Այս ասին գրել է Times of India-ն։
Լուսանկարվելու համար տղամարդը խախտել է անվտանգության կանոնները և բարձրացել գիշատչի վանդակը։ Պրահլադ Գուջար անունով տղամարդը մտել է արգելված տարածք՝ անցել պաշտպանիչ պատի վրայով ու հայտնվել առյուծի հետ դեմ առ դեմ։
Հաղորդվում է, որ 12-ամյա առյուծը գրեթե անմիջապես հարձակվել է տղամարդու վրա և 10 րոպեի ընթացքում կտոր-կտոր անել նրան։ Ականատեսների վկայությամբ՝ Պրահլադը հարբած է եղել և ամբողջությամբ չի հասկացել իրավիճակի վտանգավորությունը։
Կարծիքներ